Հեքիաթներ #6

Հեքիաթներ ռադիոյի հեղինակ-վարող Մարիամ Սահակյանն է։ Այս անգամ Մարիամը կարդում է “Սխալ հեքիաթներ” հեքիաթը։

Մենք ռադիո · Հեքիաթներ #6

Հեքիաթներ #5

Հեքիաթներ ռադիոյի այս եթերը ռեհան խոտաբույսի օգտակար հատկությունների մասին է։ Լսեք․․․

Մենք ռադիո · Հեքիաթներ ռադիո #5

Հեքիաթներ #4

Եթերում Մարիամ Սահակյանն է։ Այս անգամ Մարիամը կարդում է “Շների երկիրը” հեքիաթը։ Լսենք․․․

Մենք ռադիո · Հեքիաթներ #4

Եթե շուն ունենայի

Մարիամ Սահակյան

Եթե ես շուն ունենայի, ես նրա անունը կդնեի Զեկո։Առավոտյան ես նրան կտանեյի զբոսանքի։ Հետո նրան կկերակրեյի ու կխաղայի նրա  հետ։ Ես նրա համար բույն կպատրաստեյի, որ նա գիշերը տաք ու ապահուվ քներ։ Ես իսկապես շատ կուզենայի շուն ունենալ։

Մի բան պատմեմ, չասեք սուն է

Մարիամ Սահակյան

Պապիկիս խորդանոցում ծիծեռնակները բույն էին սարքել։ Մի անգամ այդ կողմից մի անսովոր աղմուկ լսեցի։ Մոտեցա ու տեսա, որ մայր ծիծեռնակները անհանգիստ այս ու այն կողմ էր թռչում։ Հանկարծ նկատեցի, որ խորդանոցի դուռը փակ էր։ Բացեցի ու խեղճ թռչունը արագ ներս մտավ իր ձագուկների մոտ, որոնք նույնպես անհանգիստ էին։ Մի քանի րոպեից հետո մայր ծիծեռնակը եկավ կանգնեց ձեռքիս ու սկսեց բարձր ծլվլալ։

Շնորհակալություն էր ասում։

Ամենաուժեղը

Մարիամ Սահակյան

 

-Ա՛յ կատու, ինչ քաջ ես։

-Բա որ քաջ եմ ուրեմն ինչու՞ եմ վախենում ջրից։

-Ջուր ինչ քաջ էս, թե որ քաջ եմ  ինչու՞ եմ վախենում արևից։

-Արև ինչ քաջ էս, թե որ քաջ եմ  ինչու՞ եմ վախենում ամպից։

-Ամպ ինչ քաջ էս, թե որ քաջ եմ  ինչու՞ եմ վախենում քամուց։

-Քամի ինչ քաջ էս։

-Այո շատ քաջ եմ, բոլորին վախեցնում եմ, ինչքան ուզում փչում եմ, ինչ որ ուզում քշում եմ, հենց հոգնում եմ գնում եմ։